Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական

Լաչինի ճանապարհը կարճ ժամանակով բացել են Կարմիր խաչի մեքենաների համար․ Արցախից ծանր հիվանդ էր տեղափոխվում Երևան (տեսանյութ)

Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։

Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

«Ազատության» տեղեկությամբ, Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխելու համար։