Բացել լրահոսը Փակել լրահոսը
cold, weather (1)
A A
Պաշտոնական

Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրերի համար

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։