Բացել լրահոսը Փակել լրահոսը
image
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Հանդիպմանը ներկա էր նաև Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական կրթության և բժշկության, ինչպես նաև բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում։

Պաշտպանությնա նախարարություն