Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+rekord 18.12.
A A
Սպորտ

Քաթար-2022. Ռեկորդներով հարուստ վերջաբան

Քաթարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի թվով 22-րդ առաջնությունը: Եզրափակիչ խաղում Արգենտինային ընտրանին 11մ հարվածներով հաղթեց գործող չեմպիոն Ֆրանսիային՝ 2:2, լրացուցիչ ժամանակում՝ 3:3, 11մ հարվածաշար՝ 4:2:

Եզրափակիչն առանձնացավ ոչ միայն գոլերով և 11մ հարվածներով, այլև մի շարք ռեկորդներով: Մասնավորապես՝ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին աշխարհի առաջնություններում անցկացրեց թվով 26-րդ խաղը և այդ ցուցանիշով առաջ անցավ գերմանացի Լոթար Մաթեուսից:

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը աշխարհի առաջնություններում անցկացրեց իր 20-րդ հանդիպումը։ Նա այդ ցուցանիշով գերազանցեց գերմանացի Մանուել Նոյերին և դարձավ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած դարպասապահը։

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն աշխարհի առաջնություններում խփել է 10 գոլ: Եզրափակիչում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ խփելով իր 10-րդ, 11-րդ և 12-րդ գոլերը աշխարհի առաջնություններում։ Նա դա արեց 23 տարեկան 363 օրական հասակում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին (24 տարեկան 227 օրական)։ Կիլիան Մբապեն եզրափակիչ երկու խաղերում խփելով 4 գոլ, սահմանել է աշխարհի առաջնության նոր ռեկորդ: Մինչ այդ այդ ռեկորդը միմյանց միջև բաժանում էին բրազիլացիներ Վավան, Պելեն և ֆրանսիացի Զինեդին Զիդանը:

Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել Դի Մարիան այս խաղում խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Այդպիսով, նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլ խփել աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Օլիմպիական խաղերի եզրափակիչ խաղերում: