Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան ուղերձ
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին
 
«Ձեր հմուտ ղեկավարությամբ Կատարն արդեն դարձել է երազանքի ուղղություն՝ դեպի իրեն ձգելով մարդկանց աշխարհի տարբեր անկյուններից։ Ձեր ժողովուրդը կարողանում է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև հաջողություններ կերտել անգամ ամենաանհավանական վայրերում՝ համադրելով գիտելիքը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները, որովհետև ունի նպատակ և նպատակասլաց ղեկավարություն: Ինչպես ժողովրդական խոսքն է փաստում՝ իր գործի հմուտ վարպետն անապատում էլ արմավենի կաճեցնի:
 
Կատարը սրընթաց զարգացող, ապագայի պետություն է: Ուրախ եմ, որ  պատիվ եմ ունեցել անձամբ լինել դրա ականատեսը: Մենք տարբեր առիթներով հանդիպել ենք Ձերդ Գերազանցության հետ, և վստահ եմ, որ մոտ ապագայում նման առիթներ նորից կլինեն։ 
 
Դուք շատ բան եք արել Հայաստան-Կատար հարաբերությունների համար, և ես պատրաստ եմ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքը Ձեզ հետ։
 
Մաղթում եմ Ձեզ, իմ սիրելի բարեկամ, առողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
 
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության Ազգային տոնի առթիվշնորհավորական ուղերձ է հղել նաև Կատարի Պետության հայր Էմիր, շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին։