Բացել լրահոսը Փակել լրահոսը
319287557_5366634860108104_636360501587395554_n
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի պատասխատուն հանդիպել է Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի հետ (տեսանյութ)

Այսօր կայացավ բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը

«Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում գրասենյակի համակարգողի պաշտոնակատար Քրիստին Վեյգանդը իջավ բակ և հանդիպեց ինձ ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին: Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ Արցախի և մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկությունները իրենք փոխանցել և փոխանցելու են ՄԱԿ-ի կենտրոնակայան:

Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն և ժամանակին արձագանքեն Արցախի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ ադրբեջանական շրջափակմանը: Մեր պահանջների վերաբերյալ գրավոր մանրամասները կհրապարակեմ առանձին գրառմամբ»,- գրել է Արտակ Բեգլարյանը: