
A
A
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պաշտոնյային տեղեկացրել է Արցախում հասունացող ճգնաժամի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:
Ավանեսյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հանս Կյլուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին: «Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին»,- փոխանցմամբ՝ գրել է Ավանեսյանը: