Բացել լրահոսը Փակել լրահոսը
318562509_1105137186834139_7184479805829060930_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը եւ գազամատակարարման դադարեցմանը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին»,-նշված է հայտարարությունում։

Կազմակերպությունը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։