Բացել լրահոսը Փակել լրահոսը
6399e66f84b046399e66f84b0516710303836399e66f84b006399e66f84b02
A A
Հասարակություն

Քարվաճառում ադրբեջանցիների ոտքերի տակ ականներ են պայթել. կա 1 զոհ, 7 տուժած

 Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով 1 ադրբեջանցի մահացել է, 7-ը՝ վիրավորում ստացել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լուրը Ադրբեջանի ռազմական դատախազությունն այսօր ստացել է 18:00-ին:

Նախաքննությամբ պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակից։ Պարզվել է նաև, որ տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 զինծառայողներ նույնպես վնասվել են ականի պայթյունից, որոնցից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նշվում է, որ զինվորական դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։