Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԴՀԿ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ՍԴՀԿ-ն կոչ է անում ռուս խաղաղապահներին կատարել իրենց ստանձնած պարտականությունները

ՍԴՀԿ հայտարարություն․

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանական իշխանությունների կողմից բացահայտորեն կազմակերպված և ուղղորդված՝ «բնապահպան» ադրբեջանի քաղաքացիների կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի փակումը:

Այդ սադրիչ քայլով և դրան զուգահեռ՝ դեպի Արցախ գազի մատակարարման կասեցումով, Ադրբեջանական իշխանությունները հստակ նպատակ են հետապնդում ահաբեկելու Արցախի հերոսական ժողովրդին և ստիպելու նրան լքել իր հայրենի հողը: Փաստորեն, այսօր 120.000 Արցախցի զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից, առաջին անհրաժեշտության դեղորայքից, հացահատիկից և այլ միջոցներից:

Խաղաղ բնակչության դեմ սանձազերծված այս անմարդկային արարքը, որ հղի է ծանր և անկանխատեսելի հետևանքներով, պետք է արժանանա միջազգային համարժեք հակազդեցության և անհապաղ կասեցվի: Ուստի, կոչ ենք անում ռուս խաղաղապահներին կատարել իրենց ստանձնած պարտականությունները և վարկյան առաջ բացել ճանապարհը:

Միջազգային հանրության՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ կոչ ենք անում չբավարարվել միայն քաղաքական գնահատական հնչեցնելով, այլ պատժամիջոցների սպառնալիքի տակ պարտադրել Բաքվի իշխանություններին հետ կանգնել իրավիճակը ապակայունացնող շարունակական գործողություններից:

Այս չափազանց պատասխանատու պահին, անելիք ունենք նաև մենք՝ համայն հայությունը: Այդ առումով, ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է լինել միասնական, մեր ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին և զորավիգ լինել Արցախի մեր հայրենակիցներին։

ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմին