Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոչի չենք սպասում, կոնկրետ գործողություններ ենք ակնկալում․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Այս ամենից հետո որևէ արձագանք չստանալ ՄԱԿ-ից ցավալի է, կարծում եմ՝ առաջիկայում իրենք իրենց սխալը կուղղեն։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելուն։

Գեղամ Ստեփանյանը կարևորում է, որ ռուս խաղաղապահները ստանան միջազգային մանդատ․ «Ի վերջո, երկրագնդի վրա կա մի հատված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որում ապրում են մարդիկ և այդ մարդիկ ունեն իրավունքներ»։

ՄԻՊ-ը նշեց, որ իրենց փաստահավաք խմբերի աշխատանքները և զեկույցները նաև հասանելի են դառնում Հայաստանում տարբեր դեսպանատների․ «Եվրոպա կատարած մի քանի այցերի ընթացքում ես համոզվել եմ, որ տեղեկատվության իրենք իրապես տիրապետում են, մեր զեկույցները հասնում են նրանց»։

Ստեփանյանը ավելացնում է, որ միջազգային հանրությունը ունի պատասխանատվություն և պարտականություն, որը պետք է իրականացնի և իրենք սպասում են կոնկրետ գործողությունների, այլ ոչ կոչերի։

Մանրամասները՝ տեսանյութում