Բացել լրահոսը Փակել լրահոսը
318166384_696842418457073_1423363907081235879_n
A A
Քաղաքականություն

Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »: