Բացել լրահոսը Փակել լրահոսը
249750
A A
Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: Այս մասին նշվում  է ՌԴ ՊՆ կայքում:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Հաղորդագրությունում անդրադարձա կա նաև դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս ատոմայրուղու մասին:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում: