A
A
Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում․ Էդմոն Մարուքյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են»,-այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է նա: