Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff (3)
A A
Սպորտ

ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են․

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)

Հենրի Ավագյան - «Նորավանք», ԲԿՄԱ

Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան - «Յագելոնիա» (Լեհաստան), «Ուրարտու»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա), «Ուրարտու»

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա)

Հրայր Մկոյան - «Արարատ»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Էդգար Մովսեսյան – ԲԿՄԱ, «Վան»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են․

Արթուր Ասոյան - «Վան»

Վարդան Բիչախչյան - «Արարատ», «Արարատ-Արմենիա»