Բացել լրահոսը Փակել լրահոսը
1099399
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական հարցեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը», - նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։

ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 26-ի և նոյեմբերի 22-ին: Այդ ժամանակ նրանք քննարկել էին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: