Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbolist
A A
Սպորտ

«Արարատի» վեց խաղացողներ նույնպես հեռացել են թիմից

Երևանի «Արարատ» ֆուտբալային թիմում իրենց ելույթներն ավարտել են նաև դարպասապահ Արտյոմ Պոտապովը, ֆուտբոլիստներ Խուան Բրավոն, Ալիկ Առաքելյանը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահ Արտյոմ Պոտապովը նախորդ ամռանն էր միացել «Արարատին» և թիմի հիմնական դարպասապահն էր 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում։ Նա անցկացրել է առաջնության 20 հանդիպում։

Կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Բարձրագույն խմբում անցկացրած 64 խաղում Բրավոն դարձել է 4 գոլի հեղինակ։ Խուան Բրավոն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։

Ալիկ Առաքելյանը 2021-ի ամռանը համալրեց «Արարատի» շարքերը։ Նա «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 44 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։

Արման Մկրտչյանը նույնպես ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Նա «Արարատի» մարզաշապիկով Բարձրագույն խմբի 13 հանդիպման է մասնակցել։

Գամբիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 8 հանդիպման։

«Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է նաև ռուս կիսապաշտպան Տիմուր Պուխովը: Վերջինս մասնակցել է Բարձրագույն խմբի յոթ հանդիպման:

Նշենք, որ մինչ այդ ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզել էր նաև թիմի 32-ամյա ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը։

«Արարատ» ակումբը շնորհակալություն է հայտնել նշված ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրանց հետագա կարիերայում։