Բացել լրահոսը Փակել լրահոսը
Davutoghlu
A A
Քաղաքականություն

Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու․ Դավութօղլու

Թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն խոսել է Թուրքիայի և Սիրիայի փոխհարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ նշելով, որ «կարևոր սկզբունքը կարգավորվելն է, երբ ձեռքերդ ուժեղ են»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Իր ասածը պարզաբանելու համար Դավութօղլուն մատնանշել է հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։

«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանը բռնազավթված իր տարածքների մի զգալի հատվածը նաև Թուրքիայի աջակցությամբ է վերադարձրել։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»,-շեշտել է Դավութօղլուն։