Բացել լրահոսը Փակել լրահոսը
319301487_608763011256421_7501653518140105752_n
A A
Պաշտոնական

Արցախը Հայաստանին կապող մայրուղին շարունակում է մնալ փակ․ հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։
 
Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
 
Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով։
 
ԱՀ ՆԳՆ ոստիկանություն