Բացել լրահոսը Փակել լրահոսը
319642966_570061658463602_6045645146080664252_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրահանգով ԱԺ պաշտոնական կայքէջից և ֆեյսբուքյան էջից հանվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար տարածած հայտարարությունը:
 
Ելնելով այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանի հրահրած հերթական սադրանքներից՝ միջպետական մայրուղու փակումից, խորհրդարանի ղեկավարը նպատակահարմար չի գտնում հայտարարության տարածումը, չնայած այն բխում է «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» պահանջներից:
 
Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել։ 

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» 127-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Արսեն Սամվելի Սառաջյանի թեկնածությունը, որի նշանակումը կկայանա Ազգային ժողովի սույն թվականի դեկտեմբերի 15-ի հերթական նիստում»,-ասված էր հայտարարության մեջ: