A
A
Մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ տեսանյութ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի՝ նշում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ մոտ 10 օր առաջ մի խումբ ադրբեջանցիներ՝ իբր բնապահպանական ակտիվիստներ, փակել էին Հայաստանն Արցախին կապող Գորիս- Ստեփանակերտ մայրուղին, ինչի հետևանքով ժամեր շարունակ քաղաքացիները մնացել էին ճանապարհին կանգնած: