A
A
Արտահանումը Թուրքիայից Իսրայել ռեկորդային աճ է գրանցել
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտահանողների խորհրդից (ԹԱԽ-TİM) հայտնում են, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Իսրայել կատարված արտահանման ծավալները կազմել են 6 մլրդ 111 մլն դոլար։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով TRThaber-ին։
Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 11․9 տոկոսով կամ 650 մլն 523 հազար դոլարով։ Իսկ Իսրայելից կատարված արտահանումների մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 2․6%։ Նշված ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին առևտրի ցանկում Իսրայելը 10-րդ տեղում է։
Արտահանման ամենամեծ բաժինը կազմում է պողպատը, որին հաջորդում են քիմիական նյութերն ու արտադրանքը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, հագուստի և այլ պատրաստի ապրանքի արտահանումը։