Բացել լրահոսը Փակել լրահոսը
318877850_5147287545371559_707827395214932489_n
A A
Մշակույթ

Ուղիղ 80 տարի առաջ այս օրը առաջին անգամ բեմադրվեց Գայանե բալետը

1942թ, հենց այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, Պերմի Օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Ա.Խաչատրյանի ԳԱՅԱՆԵ բալետը:

Կոմպոզիտորն իր առջև խնդիր էր դրել ստեղծել ազգային առաջին բալետը, «սիմֆոնացնել» ազգային երաժշտությունը, հարստացնել այն ժողովրդի կողմից ստեղծված երգերով ու պարային մեղեդիներով:

«...Հավանաբար, հիմնականում ինձ օգնեց այն հանգամանքը, որը դեռևս Մյասկովսկին էր նշում, թե իմ երաժշտությունը համակցված է պարի տարերքով...»,- այսպես է խոստովանում Արամ Խաչատրյանը:

ԳԱՅԱՆԵ բալետը 80 տարեկան է: