Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ramus
A A
Սպորտ

Գոնսալու Ռամուշը կրկնեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ռեկորդը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում երեք գոլ է խփել Շվեյցարիայի ընտրանուն և ձևակերպել է մրցաշարի առաջին հեթ-տրիկը: Նա առաջին անգամ էր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, քանի որ այդ դիրքում հանդես է գալիս Քրիշտիանու Ռոնալդուն: Այս անգամ լեգենդար ֆուտբոլիստը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին:

Պարզվում է, որ Գոնսալու Ռամուշը աշխարհի առաջնություններին մասնակցած երկրորդ ֆուտբոլիստն է, որը թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղալիս դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Առաջինը նման արդյունավետության հասել էր գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, 2002 թվականին, երբ մեկնարկային խաղում Գերմանիան 8:0 հաշվով ջախջախել էր Սաուդյան Արաբիայի հավաքականին:

Ինչ վերաբերում է Պորտուգալիա – Շվեյցարիա խաղին, ապա Գոնսալու Ռամուշի խփած երեք գնդակների հաշվին պորտուգալացիները 6:1 հաշվով խոշոր հաղթանակ են տարել և մտել են քառորդ եզրափակիչ: Հանդիպման վերջում Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել է հենց խաղի հերոսին: