Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան ցավակցական
A A
Պաշտոնական

Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երկրաշարժի օրվա առիթով․

Այսօր 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի առաջ, կիսում նրանց հարազատների ցավը: Դժբախտությունը հաղթահարելն ուժեղանալու ուղիներից մեկն է: 

Նաև դրա շնորհիվ  կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից։ Նորը ստեղծելը, նորը կառուցելը և, դրա կողքին, նաև հինը վերականգնելը, նրան նոր շունչ տալը զոհերի հիշատակը հարգելու լավագույն ճանապարհն է: