Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաթոյան
A A
Հասարակություն

Արման Թաթոյանն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառմանը արժանացել է «Ազատության» մրցանակի

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին Արման Թաթոյանն արժանացել է պատվաբեր  «Ազատության» մրցանակի` իր գործունեության համար: 
 
Ելույթով շնորհակալություն է հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:
 
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:
 
Նա կարևոր է համարել տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են իր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին: 
 
Նշենք, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: