Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+katar 4.12.
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 15-րդ օր. ծանոթ և անծանոթ մրցակիցներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 15-րդ օրում կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:

Ֆրանսիա – Լեհաստան

Խաղի սկիզբը՝ 19:00

Աշխարհի գործող չեմպիոնը խմբային փուլն ավարտեց Թունիսից կրած անսպասելի պարտությունով: Ճիշտ է, այդ խաղում ֆրանսիացիները հանդես եկավ երկրորդ կազմով, քանի որ արդեն ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում: Լեհաստանի ընտրանին իր վերջին խաղում 0:2 հաշվով պարտվել է Արգենտինային, ընդ որում հաշիվն ավելի մեծ կլիներ, եթե Լիոնել Մեսին չվրիպեր 11մ նշանակակետից:

Թիմերն երկրորդ անգամ են հանդիպում աշխարհի առաջնության շրջանակում: 1982թ առաջնությունում լեհերը 3-րդ տեղի համար խաղում 3:2 հաշվով հաղթել են ֆրանսիացիներին:

 

Անգլիա – Սենեգալ

Խաղի սկիզբը՝ 23:00

 

Անգլիայի հավաքականը վստահ անցկացրեց խմբային փուլը և իր խմբում գրավեց 1-ին տեղը: Անգլիացիները միայն երկու խաղում խփել են 9 գոլ: Նրանց ճնշմանը դիմացել են միայն ամերիկացիները, այն էլ բավական տարօրինակ խաղում:

Սենեգալի ընտրանին առաջնությունն անհաջող մեկնարկեց և մեկնարկում պարտվեց փորձառու Նիդեռլանդներին, սակայն հետո վստահորեն հաղթեց Քաթարին ու Էկվադորին և գրավեց 2-րդ տեղը: Աֆրիկյան հավաքականը ամբողջովին համալրված է եվրոպական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից, ուստի նրանց համար նորություն չէ խաղալ անգլիացիների դեմ: Թիմի միակ թերությունն այն է, որ բոլոր խաղերում պարտադիր գոլ է բաց թողնում:

Նախկինում կողմերը չեն հանդիպել իրար հետ: