Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+korea 2.12.
A A
Սպորտ

Հաղթանակը Կորեային դուրս բերեց փլեյ-օֆֆ, իսկ Ուրուգվային՝ ոչ. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեց հերթական մեծ անակնկալները: H խմբում կայացած երրորդ տուրի խաղերում հաղթանակ տարան երկու հետնապահները:

Հարավային Կորեան առավելության հասավ խմբի առաջատար Պորտուգալիայի նկատմամբ՝ 2:1, իսկ Ուրուգվայը 2:0 հաշվով հաղթեց Գանային: Այդպիսով, կորեացի և ուրուգվայցի ֆուտբոլիստները վաստակեցին 4-ական միավոր և բաժանեցին 2-3-րդ տեղերը: Սակայն, լրացուցիչ ցուցանիշներով, ավելի կոնկրետ խփած գոլերի քանակով, 1/8 եզրափակիչ փուլ մտավ ասիական թիմը (Պորտուգալիայի հավաքականը ժամանակից շուտ նվաճել էր փլեյ-օֆֆի ուղեգիր):

Պորտուգալիայի և Հարավային Կորեայի հավաքականների առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան այսօր գիշերը, երբ կկայանան 3-րդ տուրի վերջին երկու հանդիպումները G խմբում. Կամերուն – Բրազիլիա, Սերբիա – Շվեյցարիա: