
A
A
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են
Աջակցիր «Ա1+»-ինՋրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք, բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ Երևան-Աստրախան չվերթն իրականացնող B55 տիպի ինքնաթիռը Ջրաբեր գյուղի ավազի հանքի մոտակայքում ընկել է և բռնկվել։