Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+argentina 1.12.
A A
Սպորտ

Արգենտինան հաղթեց Լեհաստանին և նրա հետ մտավ փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբից պայքարը կշարունակեն Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները:

 

Երրորդ տուրի խաղում արգենտինացիները 2:0 հաշվով հաղթեցին հենց լեհերին, վաստակեցին 6 միավոր և բարձրացան 1-ին հորիզոնական: Զուգահեռ կայացած Մեքսիկա – Սաուդյան Արաբիա խաղում 2:1 հաշվով հաղթեցին հյուսիսամերիկացիները:

Լեհերը և մեքսիկացիները վաստակեցին հավասար քանակությամբ՝ 4-ական միավոր, սակայն գոլերի հարաբերությամբ փլեյ-օֆֆ մտան եվրոպացի ֆուտբոլիստները:

 

Արգենտինայի հավաքականը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ավստրալիայի, իսկ Լեհաստանը՝ գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ: