Բացել լրահոսը Փակել լրահոսը
1098547
A A
Տնտեսություն

Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է

 Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի՝ աղքատության մասին նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցից:  Չնայած աղքատության մակարդակը 2020-ի համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակը 2.1 անգամ աճ է արձանագրել. 2020թ.-ի 0.7%-ից դարձել է 1.5%:

Ըստ զեկույցի՝ աղքատ է համարվում այն քաղաքացին, որի բոլոր սպառումները միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։