Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել․ կիրառվել է նաև ականանետ․ ՊՆ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:
 
Հայկական կողմը կորուստներ չունի:
 
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: