
Պորտուգալիայի հավաքականի հերթական նվաճումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության 2-րդ տուրում 2:0 հաշվով վստահ հաղթեց Ուրուգվայի ազգային թիմին: Այդպիսով, պորտուգալացիները վաստակեցին 6 միավոր և ժամանակից շուտ մտան 1/8 եզրափակիչ փուլ:
Այդ խաղից հետո Պորտուգալիայի ընտրանին թարմացրեց իր սեփական ռեկորդներից մեկը: Պորտուգալացի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության խաղերում 8-րդ անգամ անընդմեջ գրավեցին մրցակիցների դարպասը: Վերջին անգամ նրանք չէին կարողացել գոլ խփել 2014թ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում, որում 0:4 հաշվով պարտվել էին ապագա չեմպիոն Գերմանիային:
Պորտուգալիայի ընտրանին, սակայն, դեռ չի կարողանում կրկնել 1966թ սահմանած ռեկորդը, երբ թիմը մեկ առաջնության ընթացքում աչքի էր ընկել 6 անընդմեջ խաղերում: Դրանցում 9 գոլի հեղինակ էր դարձել լեգենդար հարձակվող Էյսեբիոն, որը ծնունդով Անգոլայից է: