Բացել լրահոսը Փակել լրահոսը
316687830_577945444340076_4296152266686422185_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Քննարկել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանի շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման գործընթացը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի պետ տիկին Էլիսոն Հաննային։

Քննարկել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։

Հանդիպման ընթացքում Քերոբյանը ներկայացրել է նաև տնտեսության ոլորտի Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման և նոր ներդրումների ներգրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, նախատեսվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները։