Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար Երևանում
A A
Պաշտոնական

Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք․ Կլաարի գրառումը

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է անցած շաթվա վերջին Բաքու կատարած այցին: Իր թվիթերյան միկրոբլոգում Կլաարը գրել է․

«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.

1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.

2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»: