Բացել լրահոսը Փակել լրահոսը
հափշտակել
A A
Պաշտոնական

Երեքով բերման ենթարկվեցին․ 47 համարի ավտոբուսում գողացել էին թոշակառուի դրամապանակը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի: Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գրպանահատ երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: