Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar
A A
Սպորտ

Քաթար-2022. մրցումային 8-րդ օր. Գերմանիայի նախավերջին շանսը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 2-րդ տուրի հերթական չորս հանդիպումները:

 

Ճապոնիա – Կոստա Ռիկա

Խաղի սկիզբը՝ 14:00

Առաջին տուրում Ճապոնիայի ընտրանին 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ և խառնել է խմբի երկու ֆավորիտների՝ Գերմանիայի և Իսպանիայի խաղաքարտերը: Կոստա Ռիկան մեկնարկային խաղում 0:7 հաշվով պարտվել է իսպանացիներին և դժվար թե կարողանա դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից:

 

Բելգիա – Մարոկո

Խաղի սկիզբը՝ 17:00

Բելգիայի ընտրանին առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է Կանադային, իսկ Մարոկոն ոչ-ոքի խաղացել Խորվաթիայի հետ: Հաղթելու դեպքում բելգիացիները կմտնեն փլեյ-օֆֆ: Մարոկոյին պետք է վաստակել գոնե մեկ միավոր, որպեսզի լավ շանսեր ունենա կանադացիների հետ վերջին խաղից առաջ:

 

Խորվաթիա – Կանադա

Խաղի սկիզբը՝ 20:00

Խորվաթները մեկնարկային խաղում գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել Մարոկոյի հետ, իսկ Կանադան նվազագույն հաշվով զիջել է Բելգիային: Կողմերին, հատկապես կանադացիներին, անհրաժեշտ է հաղթանակ, որպեսզի վերջին տուրից առաջ ավելի վստահ լինեն:

 

Իսպանիա – Գերմանիա

Խաղի սկիզբը՝ 23:00

Օրվա խաղը ճակատագրական նշանակություն ունի Գերմանիայի համար, որը առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել է Ճապոնիային: Պարտվելու դեպքում գերմանացիները միանշանակ դուրս կմնան առաջնությունից: Իսպանացիները մեկնարկում 7:0 հաշվով ջախջախել են Կոստա Ռիկային, սակայն սայթաքելու դեպքում լուրջ խնդիրներ կունենան վերջին տուրում, Ճապոնիայի հետ խաղում: