Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը Հովհաննես Դավթյանն է

Սպորտ
818c3312e711d0ef41c4f917efdaedfb

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած ձյուդոի Գրան պրիի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել:

60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջեց իտալացի Էլիո Վերսեին եւ գրավեց 5-րդ տեղը:

66 կգ քաշային Արմեն Նազարյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ուկրաինացի Սերգեյ Դրեբոտին, իսկ Համբարձում Տոնոյանը չկարողացավ հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը` պարտվելով ճապոնացի Մասաշի Էբինումային:

73 կգ Ռոբերտ Վարդանյանն առաջին փուլում պարտվեց մոնղոլացի Օդբայար Գանբատարին, իսկ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը` բրիտանացի Ջեյմս Օստինին:

Այժմ մեր ձյուդոիստները պատրաստվում են մեկնել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ փետրվարի 26-27-ը նրանք կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: