Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Համոզված եմ՝ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից․ ճիշտ ժամանակը հիմա է․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Ես այն կարծիքին եմ, որ  Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր, անգամ  նրանք ովքեր լրիվ ռուսամետ են և Վլադիմիր Վլադիմիրիչի ընկերներն էին, այս փաստաթուղթը չէին ստորագրի, որովհետև դա ամբողջությամբ Հայաստանի դեմ փաստաթուղթ է։ Այսինքն՝ այս փաստաթուղը, եթե Հայաստանը ստորագրում էր, ինքը օրինականացնում էր սեպտեմբերի 12-ին և 13-ին տեղի ունեցած ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումների արդյունքը» այս մասին նշում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ով մերժել էր ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի հռչակագիրը։

Արամ Սարգսյանը կարծում է, որ քանի Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, արևմուտքից տեխնոլոգիական սպառազինություն չի տրամադրվի 

«Եթե մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, արևմուտքն անելու է այնքան, ինչքան հիմա է անում։ Քաղաքական գործիքներով, քաղաքական մեխանիզմներով փորձելու է սաստել Ադրբեջանին և Թուրքիային․․․  Ես համոզված եմ, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, գտնում եմ, որ դուրս գալու ճիշտ ժամանակը հիմա է»։

Անդրադառնալով Արցախի խնդրին «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշեց

«Քանի Արցախում բնակվում են հայերը, Արցախը կարող է մնալ հայկական և Արցախի հարցը կարգավորման խնդիր է ունենալու»։

Քաղաքական գործչի կարծիքով, Արցախում ռուս խաղաղապահներին պետք է փոխարինեն միջազգային խաղաղապահ ուժեր 

«Աշխարհը հասկանում է, որ միջազգային խաղաղապահների չտեղակայման պարագայում, այդտեղ բռնի տեղահանություն կամ ցեղասպանություն է տեղի ունենալու։  Սկանդինավները որպես խաղաղապահներ օրինական էին մտնելու, իրենք մտնելու էին ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Ըստ նրա, Ադրբեջանի և Ռուսաստանի  միջև կա պայմանավորվածություն, որ ռուսները կօգնեն Ադրբեջանին Նախիջևանացնել Արցախը, փոխարենը ՌԴ-ն կունենա անցողիկ միջանցք Սյունիքով, որով կվերահսկի Թուրքիա-Ադրբեջան կապը, ինչպես նաև ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։