Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+iran
A A
Սպորտ

Իրանի հավաքականը վստահ հաղթեց Հայաստանի ընտրանու մրցակցին․ Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօր մեկնարկեց երկրորդ տուրը։

Իրանի հավաքական անչափ լարված պայքարում նվազագույն հաշվով հաղթեց Ուելսի ազգային թիմին, որը Հայաստանի ընտրանու մրցակիցն է Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում։

Առաջին խաղակեսը անցավ ուելսցիների տարածքային առավելությամբ, սակայն նրանք չկարողացան օգտագործել այն։ Երկրորդ կեսում արդեն ավելի ակտիվ էին իրանցի ֆուտբոլիստները։ Սկզբում նրանց երկու հարվածները ետ մղվեցին դարպասաձողից։

Իրանի հավաքականի համառությունը, այնուամենայնիվ, արդյունք տվեց վերջում։ Նախ նրանք ստիպեցին սխալվել ուելսցիների հիմնական դարպասապահ Հենեսիին, որը վերջին հույսի խախտման համար հեռացվեց դաշտից։ Իրանցիներն էլ ավելի մեծացրին ճնշումը ուելսցիների դարպասի վրա, որի արդյունքում ավելացված ժամանակում երկու անգամ գրավեցին այն։ Աչքի ընկան փոխարինման մտած Չեսման ու Ռեզային։

Իրանի հավաքականը հաղթելով 2։0 հաշվով, վաստակեց 3 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Անգլիային, որին պարտվել էր առաջին տուրում 2։6 հաշվով։ Ուելսի ընտրանին վաստակած մեկ միավորով այժմ եզրափակում է աղյուսակը։