Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ արդյունքներ

Սպորտ
8f8103f2fad10461eb6c5db43a01ab20

«Արեւածագի 10 օրեր» տոնակատարության շրջանակում Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտից մնացել է մեկ տուր:

Հայաստանի շախմատիստները այս մրցումներում համեստ արդյունքներ են ցույց տալիս, ուստի եւ համեստ տեղեր են զբաղեցնում:

Ուժեղագույների խմբում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 8 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ընդանում է 31-րդ հորիզոնականում: Միջազգային վարպետ Արման Հայրապետյանը 3,5 միավորով 47-րդն է:

«Բ» խմբում հանդես եկող Սարգիս Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցնում է 21-րդ տեղը: Ռաֆայել Բակունցը մեկ միավոր քիչ է վաստակել եւ գտնվում է 41-րդ հորիզոնականում:

«Դ» խմբի մեր միակ մասնակից Անգելինա Հակոբյանը առայժմ 40-րդն է, որն իր ակտիվում ունի 4 միավոր: