Բացել լրահոսը Փակել լրահոսը
317074544_519407653544602_5609795259611205069_n
A A
Պաշտոնական

Արմեն Սմբատյանը Մոլդովայում ներկայացրել է ՀՀ ընտրություններում կիրառված տեխնոլոգիաները

2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը՝ հայտնում են հանձնաժողովից։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։