Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar (6)
A A
Սպորտ

Քաթար-2022, վեցերորդ օր. առանց պարտվելու իրավունքի

Քաթարում ընթացող ֆուտոլի 2022թ աշխարհի առաջնությունում այսօր կմեկնարկի 2-րդ տուրը:

Ուելս – Իրան

Խաղի սկիզբը՝ 14:00

Ուելսցիներն առաջնությունը մեկնարկել են ԱՄՆ-ի հետ ոչ-ոքիով՝ 1:1, իսկ ահա իրանցիները ջախջախիչ պարտություն են կրել Անգլիայից՝ 2:6: Փլեյ-օֆֆ մտնելու համար ասիացիներին հարկավոր է միմիայն հաղթանակ: Ուելսի հավաքականին նույնպես երեք միավոր է պետք, որպեսզի ավելի վստահ զգա իրեն անգլիացիների հետ վերջին խաղից առաջ:

Քաթար – Սենեգալ

Խաղի սկիզբը՝ 17:00

Քաթարցիներն առաջին խաղում պարտվել են Էկվադորին՝ 0:2, իսկ սենեգալցիները նույն հաշվով զիջել են Նիդեռլանդներին: Դաշտի տերերին ու աֆրիկացիներին օդ ու ջրի պես հարկավոր է հաղթանակ, հակառակ դեպքում նրանք կարող է դուրս մնալ խմբայից փուլից:

Նիդեռլանդներ – Էկվադոր

Խաղի սկիզբը՝ 20:00

Երկու թիմերն առաջնության մեկնակային խաղում տարել են միևնույն 2:0 հաշվով հաղթանակ: Եվրոպական թիմն առավելության է հասել Սենեգալի, իսկ հարավամերիկացիները՝ Քաթարի նկատմամբ: Հաղթող հավաքականը ժամանակից շուտ կլուծի փլեյ-օֆֆ մտնելու հարցը, իսկ ոչ-ոքին կողմերին կդրդի նոր պայքարի վերջին տուրում:

Անգլիա – ԱՄՆ

Խաղի սկիզբը՝ 23:00

Անգլիացիները վստահ հաղթանակով են սկսել մրցաշարը՝ 6:2 հաշվով ջախջախելով Իրանին: Հաղթելու դեպքում նրանք արդեն անհասանելի կլինեն ամերիկացիների և իրանցիների համար: ԱՄՆ-ի ընտրանին առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Ուելսի հետ՝ 1:1: Անկախ խաղի ելքից, թիմը փլեյ-օֆֆ մտնելու հարցը կարող է լուծել միայն վերջին տուրում: