Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gana
A A
Սպորտ

Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Գանային. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի նախավերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը հանդիպեց Գանայի հետ:

Խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում: 65-րդ րոպեին պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն 11մ հարվածով բացեց հաշիվը: Գանայի հավաքականը շատ արագ հավասարեցրեց այն: Աչքի ընկավ Անդրե Այուն:

Այնուհետև, պորտուգալացիներ Ժոաո Ֆելիքսը և Ռաֆաել Լեաոն երկու րեպոին մեջ երկու գոլ խփեցին: Սակայն, դա նույնպես չընկճեց գանացիներին, որոնք սկսեցին մեծ ուժերով գրոհել: Խաղի 89-րդ րոպեին Օսման Բուկարին գլխի հարվածով հաշվի տարբերույթունը հասցրեց նվազագույնի: Հանիպման վերջին՝ 90+9 րոպեին Գանան քիչ էր մնում հավասարեցնել հաշիվը Պորտուգալիայի դարպասապահի սխալից հետո, սակայն հարվածի պահին գանացի ֆուտբոլիստը սայթաքեց և կորցրեց պահը:

Այդպիսով, Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և սկսեց գլխավորել H խումբը: Ուրուգվայը և Կորեան 1-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: