Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gavat 24.11.
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Վանին» և առաջինը մտավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Այսօր կայացավ Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2022/23թթ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպում։

Գյումրիում տեղի «Շիրակը» ընդունեց Չարենցավանի «Վանին»: Խաղն ավարտվեց շիրակցիների հաղթանակով` 2.0: Խաղի հաշիվը 45+1 րոպեին բացեց իվուարցի Ալասանա Դումբիան, իսկ 90+7 րոպեին այն կրկնապատկեց Արտյոմ Գևորգյանը:

«Շիրակն» առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ և կշարունակի պայքարը պատվավոր գավաթի համար, իսկ «Վանը» ժամանակից շուտ ավարտեց ելույթները:

Այս փուլի մնացած խաղերը կկայանան նոյեմբերի 25-ին և 26-ին: