A
A
Ինչու մարզական բախտը երես թեքեց Ուրուգվայից. Քաթար-2022
Աջակցիր «Ա1+»-ինՔաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չորրորդ անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Առաջին տուրի հերթական խաղում դարպասները չկարողացան գրավել Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները: Ուրուգվայցի ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաջողության, սակայն նրանց երկու հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ասիացի ֆուտբոլիստներն աչքի ընկան միայն իրենց նվիրվածությամբ ու մինչև վերջ պայքարելու ձգտումով:
Այս խմբում հանդես են գալիս նաև Պորտուգալիայի և Գանայի հավաքականները, որոնք կհանդիպեն ժամը 20:00-ին: