Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարուքյան_0-960x638-1
A A
Քաղաքականություն

Ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների․ Մարուքյան (տեսանյութ)

Հինգ տարի առաջ Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը :

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս համաձայնագրին։

«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին:

Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը:

Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնանենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- գրել է նա:

Տեսանյութը՝ արխիվից