Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ագնեսա Խամոյանը իրավունք չունի առկա խմորումների մասին խոսելու (տեսանյութ)

«Մեր  խմբակցությունը առողջ օրգանիզմ է։ Մեր կուսակցությունում մարդիկ ազատ են արտահայտելու իրենց սեփական կարծիքը։ Կարող են լինել պատգամավորներ, որոնք այլ հանգամանքներից ելնելով՝ դուրս գան խմբակցությունից»․ այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խնդիրներ կան  խմբակցության ներսում։

Ագնեսա Խամոյանը նշեց, որ «Վերածնվող Հայաստանը» Հայաստանի դաշինքի մի մաս է, բայց ինքը իրավունք չունի այնտեղ առկա խմորումների մասին խոսելու։  

Նա չի բացառել՝  կարող են լինել պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները դնել: Նա անուններ չհրապարակեց։

Նրան  հարցեր ուղղվեցին նաեւ ՀԱՊԿ գագաթնաժողովից։

Թե ինչու ՀԱՊԿ-ը հստակ գնահատկան չտվեց ադրբեջանական ագրեսիային՝ հարցին Խամոյանը արձագանքեց․ «Այդ հարցը պետք է տալ իշխանություններին, պետք է տալ Նիկոլ Փաշինյանին, դու նախագահողն ես եղել․․․, այդ բոլոր խնդիրների պետք է փնտրել իշխանությունների գործելաոճի մեջ»։

Խամոյանը կիսում է կարծիքը, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունի ավելի շատ գործընկերներ, քան Հայաստանը․ «Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Ռոբերտ Քոչարյանը, ապա վստահաբար նման իրավիճակ չէինք ունենա, ինչը ունենք Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Մանրամասները՝ տեսանյութում։