Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե ՀԱՊԿ-ից սպասելիքներն արդարացվեին, երեկ փաստաթուղթ կստորագրվեր․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)

«Քաղաքական գնահատականի տեքստը նույնպես բավարար չի եղել և որոշվել է չստորագրել»,- այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթուղթ չստորագրելուն։

Հարցին, թե արդյոք սպասելիքներ են արդարացվել երեկ տեղի ունեցած գագաթնաժողովից, Ազգային Ժողովի նախագահը պատասխանեց․ «Եթե ՀԱՊԿ-ից սպասելիքները արդարացվեին, ապա փաստաթուղթը կստորագրվեր»։

Սիմոնյանը ավելացրեց նաև որ պետք է ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներին հարց ուղղվի,թե արդյոք ՀԱՊԿ-ը ցանկանում է լքել մեր տարածաշրջանը․ «Միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք։ Մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունը ապահովելու համար»։

Անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանում գտնվող քաղաքացիական դիտորդներին՝ Ալեն Սիմոնյանը նշեց․

«Պետք է վստահեցնեմ, որ նրանք բավականին մեծ զսպող ուժ ունեն և մենք ակնկալում ենք, որ նրանց ներկայությունը կերկարացվի, մենք նաև սեպտեմբերի 13-ին ականատես եղանք ագրեսիայի և պետք է ասեմ, որ այդ զսպող ուժը կա»։

Մանրամասները՝ տեսանյութում։