Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես դադարեցրել եմ Վահե Հակոբյանի հետ համագործակցությունը․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Միֆը, որ Հայաստան խմբակցությունը կազմաքանդվում է իրականությանը չի համապատասխանում։ Ես և Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Վահե Հկոբյանը շարունակում ենք լինել  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ և պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, բայց բացառապես հանդիսանում ենք  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի․ այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու է դուրս եկել կուսակցությունից, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Ես դադարեցրել եմ Վահե Հակոբյանի հետ համագործակցությունը․․․ Քանի դեռ մեր երկրում կա լարված ներքաղաքական իրավիճակ, ես կարծում եմ այս պահին տեղին չէ ներթիմային տարաձաայնությունների մասին խոսել։ Կարծում եմ՝ պահը կգա դրա մասին խոսելու, բայց այսօր ես նպատակահարմար չեմ գտնում դրանց մասին ավելին բարձրաձայնելու»։

Աննա Գրիգորյանը ավելացրեց, որ խմբակցության ներսում մինչև հիմա քննարկումներ չի եղել, որ որոշ պատգամավորներ իրենց մանդատները վայր դնեն․ «Մեր խմբակցությունը կուռ է, «Հայաստան» խմբակցությունը կա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում